ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի՝ «Մետաքսի ճանապարհ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին գալա ընթրիք է մատուցել։

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցել են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։

Այդ ֆորումին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ինչ անել, եթե ջրագծի վթարի կամ բնակարանի վերանորոգման պատճառով ջրաչափն ապամոնտաժելու կարիք կա:

Թովմաս Անտոնյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակարանի վերանորոգման դեպքում ընկերությանն անհրաժեշտ է տեղեկացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի կնքված հոլոգրաֆիկ կնիքը «Վեոլիա ջուր» ՓԲԸ համապատասխան մասնագետի կողմից հեռացնելու խնդրանքով:

Ջրագծի վթարի դեպքում, երբ անհետաձգելի վերանորոգում է պահանջվում, բաժանորդը իրավունք ունի պոկել ջրաչափի կնքված հոլոգրաֆիկ կնիքը այդ մասին «Վեոլիա  ջուր» ՓԲԸ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ «Հեռախոսային կենտրոն» զանգահարելու միջոցով տեղեկացնելուց, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, ջրաչափի ցուցմունքը հայտնելուց եւ «Վեոլիա  ջուր» ՓԲԸ համաձայնությունը ստանալուց հետո: «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից ջրաչափը ենթակա է վերակնքման բաժանորդի կողմից կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչեւ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

«Վեոլիա  ջուր» ՓԲԸ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պոկված հոլոգրաֆիկ կնիքը բաժանորդը պարտավոր է պահպանել եւ առեւտրային հաշվառքի սարքի վերակնքման պահին հանձնել մատակարարին:

 

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

ՀԱՐՑ. Ո՞վ ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության:

Լյուդվիգ Մուշեղյան  (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար եւ ազատազրկման ձեւով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ եւ (կամ) 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար:

ՀՀ ՊՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

 




Լրահոս