Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն է եղել Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանը։

Պատարագի սրբազան արարողությանն ուխտավորաբար իրենց մասնակցությունն են բերել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչները և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ ուղեկցությամբ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի և Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանի։




Լրահոս