ՖՈՏՈ. Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթեց Չեռնոգորիայի, կանանց թիմը՝ Չեխիայի թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին, իսկ կանանց թիմը 3:1 հաշվով՝ Չեխիայի թիմին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը:

Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Կանանց մրցաշարում հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ:




Լրահոս