ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ստում է, իրենց իշխանության օրոք «Եռաբլուրի տակ» շինարարություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եռաբլուր լացողներ…..» հենց այս արտահայտությամբ էր Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը դիմում, երբ պատգամավոր Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց հեռանալ։

Միջամտեցին այլ ընդդիմադիր պատգամավորներ և լեզվակռվի արդյունքում Փաշինյանն արեց այս հայտարարությունը։
Սակայն հենց Փաշինյանի իշխանության օրոք Եռաբլուրի տարածքում «Ռենկո» ընկերությունը մեծամաշտաբ շինարարություն է սկսել։ Հենց այդ նույն Toyota-ների և Lexus-ների կաղքին վեր է խոյանում շինարարական կռունկը։ «Ռենկո» ընկերությունը իտալական շինարարական կազմակերպություն է, գլխավոր տնօրենը՝ Ջովաննի Ռուբինին։
Ընկերությունը 2017 թվականից մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի էներգետիկ համակարգում գրեթե 280 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Նիկոլ Փաշինյանը հնարավորությունը բաց չի թողնում նախկինների արածները քարկոծելով, սակայն նրանց կիսատ թողածը վարչապետ Փաշինյանը սաստելու փոխարեն ավելի է ծաղկեցնում և իրենց իշխանության օրոք անգերազանցելի քանակի շինթույլտվությաններ է տալիս անթույլատրելի վայրերում։

Էմմա Միքայելյան




Լրահոս