Իսլանդիայում կարող է հրաբուխ ժայթքել. արտակարգ դրություն է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլանդիայում մի շարք երկրաշարժերից հետո կտրուկ աճել է Fagradalsfjall հրաբխի ժայթքման հավանականությունը, հայտնում են օդերեւութաբանները։

Տեղի իշխանությունները կոչ են արել Գրինդավիկ քաղաքի բնակիչներին, որը գտնվում է հրաբխից ութ կիլոմետր հեռավորության վրա, նախազգուշական միջոցների համար լքել իրենց տները։

Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր ցնցումներ են գրանցվել այն տարածքում, որտեղ գտնվում է Fagradalsfjall հրաբուխը:

Կեֆլավիկ միջազգային օդանավակայանը գտնվում է հրաբխի կողքին։

Իսլանդիայի օդերևութաբանական վարչությունը (IMO) նախազգուշացրել է Ռեյկյանես թերակղզում «ժայթքման զգալի վտանգի» մասին, որը կարող է սկսվել ցանկացած պահի։

Իսլանդիայի համալսարանի հրաբխագիտության պրոֆեսոր Թոր Թորդասոնն ասում է, որ ժայթքումը մոտ է:

«Ցավոք սրտի, մենք խոսում ենք մոտալուտ ժայթքման մասին: Ամենայն հավանականությամբ, ժայթքման վայրը գտնվում է Գրինդավիկ քաղաքի սահմաններում»,- ասել է նա BBC-ին:




Լրահոս