Խորվաթիայի առանցքային խաղացողներից մեկը բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վնասվածքի պատճառով չի օգնի Խորվաթիայի հավաքականին Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներում։ Այս մասին հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի և չի միանա ազգային թիմին, որը պատրաստվում է Լատվիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերին։

Մատեո Կովաչիչը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի դեմ երևանյան հանդիպումը։

Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի թիմին, իսկ նոյեմբերի 21-ին Զագրեբում ուժերը կչափի ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի հետ:




Լրահոս