8 հավաքական ժամկետից շուտ նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրից հետո 8 հավաքական ժամկետից շուտ նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։

Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում տանտերերից բացի, իրենց մասնակցությունն ապահովել են Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Շոտլանդիայի, Ավստրիայի և Թուրքիայի հավաքականները։

D խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը 6 խաղից հետո 7 միավորով չորրորդ տեղում է։ Խմբի առաջատար թուրքերն ունեն 16 միավոր, 2-3-րդ տեղերը բաժանող Խորվաթիան և Ուելսը՝ 10-ական, իսկ հետնապահ Լատվիան՝ 3։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ նախավերջին տուրում ընդունելով Ուելսի թիմին։ Այդ խաղից 3 օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմն ընտրական փուլը կավարտի ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի դեմ արտագնա խաղով։




Լրահոս