Աշխարհի ամենաթանկ Ferrari-ն աճուրդում վաճառվել է 52 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում, RM Sotheby’s-ի աճուրդում, 1962 թվականի արտադրության Ferrari 330 LM/250 GTO-ն վաճառվել է ռեկորդային՝ 51,7 միլիոն դոլարով, հայտնում է Bloomberg-ը։

Scaglietti-ի թափքով մեքենան դարձել է ամենաթանկ Ferrari-ն, որը երբևէ վաճառվել է աճուրդում և ամենաթանկ դասական մեքենան, որը վաճառվել է աշխարհում 2023 թվականին: Մեքենան մոտ 40 տարի պատկանել է Օհայոյից կոլեկցիոներ Ջիմ Ջեյգերին։ Աճուրդի տունը չի բացահայտել մեքենայի գնորդին։

Չնայած ռեկորդին, մեքենայի գինը սպասվածից ցածր է եղել։ Աճուրդից առաջ RM Sotheby’s-ը կանխատեսել էր, որ մեքենան կարժենա մոտ 60 միլիոն դոլար։

Մեքենան ստեղծվել է Ferrari-ի մրցարշավային թիմի համար և մասնակցել է Նյուրբուրգրինգ 1000 կմ և Լե Մանի 24 ժամ մրցարշավներին: Այն համալրվել է 400 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, ապա շարժիչը փոխվել է 310 ձիաուժ հզորությամբ V12 3.0։




Լրահոս