
Ուկրաինան մասամբ մարել է գազի՝ փետրվար ամսվա պարտքը. հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը, գրում է Lenta.ru-ն:
Պրուդանի խոսքերով՝ Ուկրաինան 440 միլիոն դոլար պարտքից 80 միլիոնն արդեն վճարել է:
Ինչպես հաղորդել է Интерфакс-ը, նախարարն ավելացրել է, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ դեռ չի կասեցվի Ուկրաինային գազի մատակարարման գործընթացը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Միլլերը խոսել էր Ուկրաինային գազ մատակարարելու գործընթացի հնարավոր կասեցման մասին: