Հրաբխի վտանգից փախչելով` իսլանդացիները վերցրել են ամենաթանկ իրերը. ինչ է կատարվում քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fagradalsfjall հրաբխի ժայթքման սպառնալիքը գնալով ավելի իրական է դառնում: Գրինդավիկի բնակիչները չգիտեն, թե երբ կկարողանան տուն վերադառնալ և արդյոք վերադառնալու տեղ կգտնվի:

Քանի որ Fagradalsfjall հրաբխի ժայթքման վտանգը գնալով ավելի պարզ է դառնում, մոտակա գյուղի բնակիչներին թույլատրվել է վերադառնալ իրենց տները՝ թանկարժեք իրեր վերցնելու համար:

Իսլանդիան, որն ունի 33 ակտիվ հրաբխային համակարգ, ուրբաթ օրը հայտարարեց արտակարգ դրություն, իսկ շաբաթ օրը հրամայեց պարտադիր տարհանել Գրինդավիկի բնակիչներին։

Յուրաքանչյուր մեքենայի համար թույլատրվել է միայն երկու հոգու մուտք գործել գոտի և ամենակարճ ժամանակով։

Ոմանք տարել են ընտանի կենդանիներ և կահույք, մյուսները վերցրել են նախապես գնված ամանորյա նվերներ և իրենց հոգեհարազատ բաներ, քանի որ ոչ ոք չգիտի, թե երբ նրանք կկարողանան վերադառնալ տուն, կամ արդյոք վերադառնալու տեղ կգտնվի:

Նույնիսկ այնպիսի տարածքի համար, ինչպիսին Իսլանդիան է, որը բառացիորեն ապրում է հրաբխի վրա, մի ամբողջ քաղաքի տարհանումը հազվադեպ դեպք է:




Լրահոս