ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սպասեք մինչև կլսեք ամբողջական տարբերակը»․ Սիրուշոյի նոր երգի անոնսն արդեն դիտվել ավելի քան 515 հազար անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրուշոյի «Դոնիկ» երգը մեծ արձագանք ստացավ հանրության կողմից: Շատերը այն կապում էին սիմվոլների հետ՝ ասելով, որ այն սատանիստական է: Երգչուհին իր ինստագրամյան էջում, անդրադառնալով այդ խոսակցություններին, հերքեց «Դոնիկ»-ի «վերլուծություն»-ը:

Իսկ այժմ Սիրուշոն պատրաստվում է թողարկել իր հաջորդ երգը: Երեկ նա իր ինստագրամյան էջում կիսվել է տեսահոլովակի անոնսով՝ կից գրելով soon;)

Երգչուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, կիսվելով երգի անոնսի վիճակագրությամբ, նշել է, որ առաջին մի քանի ժամվա ընթացքում երգի ընդամենը 10 վայրկյանը դիտվել է ավելի քան 515 հազար անգամ․ «Սպասեք մինչև կլսեք ամբողջական տարբերակը»,-գրել է նա

Վ․ Մ․




Լրահոս