
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտառոց դեպք է եղել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի մասնակցությամբ։ 1994 թվականին ծնված բնակիչը գնացել է Էջմիածին քաղաք ու մտել Ֆաստ բանկ ու բանկում մեծ աղմուկ բարձրացրել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա բանկի աշխատողներին հրահանգել է չշարժվել՝ ապառնալով, եթե շարժվեն իր մոտ գտնվող նռնակը կպայթեցնի։ Այս սպառնալիքներից հետո հրահանգել է բանկի գանձապահին հանել փողերը։ Բանկում խառնաշփոթ է սկսվել ու 28-ամյա երիտասարդին վնասազերծել են, նա ձերբակալված է։
Քնար Մանուկյան