
ԱԺ-ում շարունակվում է քառօրյան:
Ինչպես հաճախ է պատահում, այս պահին քառօրյան ընթանում է համարյա դատարկ դահլիճում: Ներկա է ընդամենը 13 պատգամավոր: Ընդ որում, ինչպես միշտ, բացակայում են հիմնականում իշխող կուսակցության, ինչպես նաև՝ պատգամավորների թվով երկրորդ խմբակցության՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները:
Առանձնանահատուկ ուշադրության է արժանի նաև ՀԱԿ խմբակցությունը, որը գրեթե բոլոր նիստերին մասնակցում էր խմբակցության բոլոր անդամներով, սակայն հիմա ներկա են Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը:
Ի դեպ, վերջինս որոշել է մոտ մեկ շաբաթ մեկնաբանություններ չտալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, իր խոսքերով, «մեկ ամբողջ շաբաթ մամուլում է»: