ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան այցից հետո հայտարարություն են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովից Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին կոչ են արել աջակցել Հայաստանին: Այդ մասին նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում:

«Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով փախած 106 000 հայերը ինը ամսվա մեկուսացումից հետո Հայաստանում արժանապատիվ կացարան են գտել, և նրանց արտակարգ օգնություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների քայլերի և բնակչության համերաշխության շնորհիվ»,- հայտարարել են համազեկուցողները:

Նրանք նշել են, որ չնայած չափազանց բարդ հանգամանքներին՝ ականատես են եղել ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի շարունակական հանձնառությանը։ Նրանց խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել՝ ուղղված դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և այն մի քանի կարևոր քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։  Կոռուպցիան, այնուամենայնիվ, մնում է բնակչության դժգոհության հիմնական պատճառը, և մշտական ջանքեր են պահանջվում»,- եզրակացրել են Կիլյունենն ու Աբերգը։

Հայաստանում գտնվելու ընթացքում համազեկուցողներն այցելել են Նախիջևանի հետ սահմանին գտնվող Երասխ և հանդիպել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված անձանց ընտանիքների հետ, ովքեր տեղափոխվել են Արտաշատ և Երևան:




Լրահոս