ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի դղյակն առաջարկվել է ձեռք բերել 7 անգամ ավելի էժան, քան Պրիմադոննայի նշանակած գինն էր։ Ո՞վ է ուզում այն գնել, որքանո՞վ և ինչո՞ւ:
Գործարար Անդրեյ Կովալևն ասել է, որ կգնի Պրիմադոննայի ամրոցը, եթե դրա գինը զգալիորեն իջնի։
«Ես կարող եմ այս ամրոցը վարձով տալ հարսանիքների համար, բայց հետո տունը պետք է վերակառուցվի, քանի որ 500–600 հոգանոց մեծ դահլիճ չկա։ Ուստի Մաքսիմ Գալկինը պետք է մեծ զեղչ կատարի հայտարարված գնից։ Ես պատրաստ եմ դղյակը գնել 150 միլիոն ռուբլով»,- ասել է Կովալյովը՝ KP.ru-ին տված հարցազրույցում։
Գործարարի խոսքով՝ ինքը դեռ պատասխան չի ստացել աստղերից։ Կովալևը կարծում է, որ եթե Պուգաչովան չհամաձայնի իր հետ, ապա դղյակը երկար ժամանակ այդպես էլ չի վաճառվի:
«Դատեք ինքներդ. սա հին տուն չէ, այլ վերանորոգված, ընդ որում՝ շատ կոնկրետ։ Ոչ բոլորը կհամաձայնեն ապրել հրեշներով զարդարված սենյակում։ Ուստի, կարծում եմ, խելամիտ կլինի, եթե Պուգաչովան ինձ վաճառի տունը ողջամիտ գնով»,- պարզաբանել է ձեռնարկատերը։
Նշենք, որ վեց հարկանի շենքը կառուցված է ռոմանական ոճով։ Գալկինը պատմել է, որ 19-րդ դարում Գրյազ գյուղում եղել է ֆրանսիական գոթական ոճով նմանատիպ տուն, որը կառուցել է ռուս գրող Լև Տոլստոյի ընտանիքը։
Շենքն ունի մի քանի աշտարակ։ Տան ներսում կան բազմաթիվ դեկորատիվ տարրեր, սյուներ, աստիճանավանդակներ, պբազմահարկ բյուրեղյա ջահեր, հնաոճ և պատվերով պատրաստված կահույք։
Ամրոցում Պուգաչովան առանձին թեւ ուներ զույգի երեխաների՝ Լիզայի ու Հարրիի համար՝ սենյակ և խաղասենյակ, իսկ Գալկինը՝ աշտարակներից մեկում ննջարան։ Առանձնատունն ունի նաև երկու խոհանոց, ճաշասենյակ, ձմեռային այգի, գրադարան, աստղադիտարան, կինոթատրոն, սպա կենտրոն և չինական ոճի լողավազան: