44-օրյա պատերազմից 3 տարի անց. քրեական գործերով որոշումներ են կայացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազատ Զոհրաբի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Նա չունենալով ակոսափող հրազենի փամփուշտներ պահելու և կրելու թույլտվություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում՝ քննությամբ չպարզված կոնկրետ օրը, Մարտունու շրջանում գտնվելու ժամանակ ապօրինի կերպով ձեռք է բերել կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 59 հատ 7,62մմ /7,62×39/ տրամաչափի մարտական փամփուշտներ՝ նախատեսված «AK» տեսակի ինքնաձիգների, «PПК» տեսակի ձեռքի գնդացիրների և համապատասխան տրամաչափի ակոսափвղ այլ զենքերի համար և 5 հատ կրակվելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 4.45մմ /5.45×39/ տրամաչափի փամփուշտներ՝ նախատեսված «АК-74» տեսակի ինքնաձիգների, «PПК -74» տեսակի ձեռքի գնդացիրների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար։

Այդ զենքերը պահելու կամ օգտագործելու իրավունք չունենալու պայմաններում, ինչպես նաև անհապաղ ՀՀ ոստիկանության մոտակա բաժին հանձնելու փոխարեն, պահել է իր՝ Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի Երիտասարդական փողոցի 38-րդ հասցեի տան տարբեր հատված ներում, որոնք հայտնաբերվել ու վերցվել են 2022 թվականի օգոստոսի 9-ին Ազատ Ղազարյանի բնակարանում կատարված դեպքի վայրի զննության ընթացքում։

Քնար Մանուկյան




Լրահոս