Տղամարդը կրակ է բացել Մոսկվայի մետրոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մետրոյում տղամարդը կրակ է բացել: Այս մասին հայտնում է REN TV-ն՝ հղում անելով աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի առավոտյան` մետրոյի «Ռյազանսկի պրոսպեկտ» կայարանում։ Տղամարդը հանել է որսորդական հրացանը և սկսել կրակել։ Շուտով նրան բերման են ենթարկել։

Քաղաքացին բացատրել է, որ ուզում էր վախեցնել դիմացինին: Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:




Լրահոս