
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության բնակիչ Աբգար Հ.-ն Արցախի Հանրապետությունում առանձնապես ծանր հանցագործություն է կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ օպերատիվ տվյաների՝ նա, լինելով Արցախում, իր մոտ պահվող սառը զենքով սպանել է Արցախի Հանրապետության անչափահաս բնակիչ Ֆեդորո Օ.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում առերևույթ հանցանք կատարելու մասին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ուղարկվել են Հայաստանի Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: