Իսրայելը սկսում է ցամաքային գործողության նոր փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF), Գազայի հատվածի հյուսիսում ռազմական գործողությունների ավարտից հետո, կսկսի ցամաքային գործողության նոր փուլը։ Այս մասին StandWithUs ոչ կառավարական կրթական կազմակերպության եթերում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։

Նրա խոսքով, մարտերի հաջորդ փուլը նվիրված է լինելու այն ամենի ոչնչացմանը, ինչ մնացել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումից անկլավում։ Կոնրիկուսը նշել է, որ դա հեշտ գործ չէ, քանի որ զգալի մարտերը շարունակվում են Գազայի հյուսիսում։




Լրահոս