ՀԱԿ -ի անդրադարձը բնապահպանական շարժումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական նախաձեռնությունների եւ բնապահպանական կազմակերպությունների վերջին օրերի ակտիվ գործողությունները Թռչկանի ջրվեժի պահպանման համար եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ, լրացուցիչ խթան հաղորդեցին բնապահպանական խնդիրներով մտահոգ Հայաստանի հասարակությանը` պայքարելու բնությանը հասցվող անդառնալի վնասների դեմ:Նախաձեռնող խմբերի կազմակերպված եւ գրագետ գործողությունները ապացույց են այն իրողության, որ Հայաստանի այսօրվա հասարակության իրավագիտակցության աստիճանը եւ ինքնակազմակերպման մակարդակը զգալի առաջընթաց է ունեցել Շիկահողի, Թեղուտի համար պայքարի ժամանակներից: Թռչկանի խումբն ու Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանները ցուցադրեցին հանրությանը, որ գործող վարչախմբի` տարիներ շարունակ կիրառվող ռեպրեսիվ գործողությունները չկարողացան կասեցնել քաղաքացիական բողոքի ալիքը: Թռչկանի պարագայում մեր հասարակությունը տոնեց կարեւոր հաղթանակ, երբ շահագործողող կազմակերպությունը ստիպված եղավ հեռացնել իր տեխնիկան: Հետեւողական պայքարի դեպքում հասարակությունը տոնելու է նման հաղթանակներ բնապահպանական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի նաեւ այլ վայրերում, ինչպիսիք են Թեղուտը, Տաթեւը, Սեւանը:Պայքարի ամբողջ ընթացքում Թռչկանի խմբի եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարի ելած կազմակերպությունների եւ անհատների դրսևորած վճռականությունը ոգեւորություն են առաջացրել հասարակության մեջ, եւ ծառայել են որպես քաղաքացիական անհնազանդության ուսանելի օրինակ այլ բնապահպաական խնդիրների վերհանման համար: Հայ Ազգային Կոնգրեսը սատարում է բանպահպանական նախաձեռնություններին եւ աջակցություն հայտնում այն կազմակերպություններին, որոնք կոնկրետ գործողություններոով պաշտպանում են Հայաստանի բնությունը ոտնձգություններից:




Լրահոս