ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են պատմել «Ուելս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները իրավապահներին․ ինչ են քննարկում քննիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննարկում են «Ուելս» ֆուտբոլային ակումբի երկրպագու արտասահմանցիների նկատմամբ քրեական վարույթը կարճել։

6 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել էին քննչական: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել էր ՆԳՆ ոստիկանությունից:

«Եվս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել՝ բերվել էին բաժին և ազատ էին արձակվել»,- մանրամասնել էին ոստիկանությունից:

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ, ըստ BBC-ի, 32 «Ուելս» ֆուտբոլային ակումբի երկրպագու է ձերբակալվել Հայաստան-Ուելս խաղից առաջ:

Ձերբակալվածները իրավապահներին հայտնել էին, որ խաղից առաջ սիրում են շատ խմել, Նրանք խմել են, միմյանց չեն հասկացել ու սկսել են վիճել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս