Երգչուհի Շակիրան խուսափել է կալանքից. նա միայն տուգանք կվճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիացի երգչուհի Շակիրան համաձայնության է եկել Իսպանիայի հարկային մարմինների հետ՝ խուսափելով դատավարությունից։ Խոսքը 2012-2014 թվականներին Իսպանիայում 14,5 միլիոն եվրո եկամտահարկ չվճարելու մասին է, ինչի համար նրան կարող է սպառնալ ազատազրկում և միլիոնավոր դոլարների տուգանք:

Ըստ հրապարակման՝ գործարքի շրջանակներում 46-ամյա երգչուհին համաձայնել է երեք տարվա ազատազրկման և 7 միլիոն եվրո տուգանքի, թեև մեղադրող կողմը սկզբում պահանջում էր ութ տարվա ազատազրկում և ավելի քան 23 միլիոն եվրո տուգանք։ Բացի այդ, որոշվել է երեք տարվա ազատազրկումը փոխարինել տուգանքով։




Լրահոս