Շակիրան կրկին երեխա է ունենալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել է վերջերս ԶԼՄ-ներում տարածված լուրերն իր հղիության մասին: Այս մասին նա պատմել է մեքսիկական Cosmopolitan ամսագրին տրված հարցազրույցում: Նշենք, որ երգչուհու ամուսինն է իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն:

Առաջին անգամ երգչուհու հղիության մասին ենթադրություններն ի հայտ եկան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru-ն: Շակիրան սպորտային միջոցառմանը հանդես եկավ համեստ բազմաշերտ զգեստով, որը թաքցնում էր նրա գոտկատեղը: Սակայն երգչուհին և իր քաղաքացիական ամուսինը որևէ կերպ չմեկնաբանեցին լրագրողների ենթադրությունները:

37-ամյա երգչուհու և 27-ամյա ֆուտբոլիստի առաջին երեխան արդեն 1.5 տարեկան է: Միլան Մերաբակ Պիկեն ծնվել է 2013թ. հունվարին:




Լրահոս