
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:
Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա:
Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: