ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Լոնդոնի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Just Stop Oil բնապահպանական շարժման մասնակիցներին, որոնք նոյեմբերի 6-ին Լոնդոնի Ազգային պատկերասրահում վնասել են իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի (1599-1660) «Հայելիով Վեներան» նկարի պաշտպանիչ ապակին։

 

 

ՎԻԶԱ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա:

Արսեն Սեւոյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Սիրիայի` ազգությամբ հայ քաղաքացիները  կարող են ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա առանց հրավերի: ՀՀ պետական սահմանի անցման կետերում վիզաները տրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ստորաբաժանման կողմից:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սիրիահայերն ազատվում են վիզաների համար վճարումներից:

 

 

ԱԿՏԵՐ

ՀԱՐՑ. Վարչական ակտերը ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետներում են ներկայացվում հարկադիր կատարման։

Մանուկ Արսենյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը, որպես ընդհանուր կանոն, դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։

 




Լրահոս