Մոսկվայից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Խուջանդ (Տաջիկստան) ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել չնախատեսված օդանավակայանում, հայտնում է AVIAINCIDENT Telegram ալիքը։ Դա տեղի է ունեցել օդանավում գտնվող հիվանդ ուղեւորի պատճառով։

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Սամարայում։ Այնտեղից շտապօգնություն են խնդրել։ Վայրէջքը բարեհաջող է անցել։

Ավելի վաղ Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթի ժամանակ ուղևորը հարբած վիճակում ծեծկռտուք էր արել։




Լրահոս