Դոնալդ Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի անսարքության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Նեշվիլ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել միլիարդատեր և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ինքնաթիռը, գրում է Lifenews-ը:

Արտակարգ վայրէջքի պատճառ է դարձել շարժիչի անսարքությունը:

Ինչպես փոխանցում է Breaking 911 կայքը՝ ինքնաթիռը Այովայից Արկանզաս էր մեկնում: Քաղաքական գործիչը ստիպված է եղել մեկ այլ ինքնաթիռ նստել և շարունակել ճանապարհը: Թրամփն ու ինքնաթիռում գտնվող այլ մարդիկ արտակարգ վայրէջքի ժամանակ չեն տուժել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս