ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի արժեքը դեկտեմբեր ամսին․ արդյոք թռիչքներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ ապրիլի 1-ից հայկական ավիաընկերություններից գրեթե բոլորը չունեն չվերթներ Երևանից դեպի Մոսկվա։

ArmLur.am-ը կապվել էր Քաղավիացիայի կոմիտեի հետ, որտեղից մեզ պատասխանել էին, որ նման խնդիր չկա, հնարավոր է դա կապված լինի օդանավ շահագործող ավիաընկերությունների շահագործման թույլտվության հետ, որի համար մրցույթը պիտի լինի հաջորդ տարի։ Այժմ ևս հայկական ավիաուղիներում Երևան-Մոսկվա չվերթներ կրկին չկան։

 

Հայկական ավիաընկերությունները մարտի 31-ից դեպի Մոսկվա չվերթներ չունեն։ Եղած չվերթներն էլ արդեն սպառվել են, և մարտ ամսի տոմսերը գրեթե սպառված են։

Սա դեռ ամենը չէ․ Հայաստանը կարծես հրաժարվել է Ռուսասատան մեկնող չվերթներից, սակայն Ռուսաստանից Երևան չվերթներ ռուսական ավիաընկերություններում կան՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը։

Հավելենք նաև, որ Ամանորի շեմին Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա չվերթի ավիատոմսերը կրկնակի թանկանալու են։ Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա սկզբին Երևան-Մոսկվա չվերթի տոմսերի արժեքը տատանվելու է 42-ից 54 հազար դրամի սահմաններում։

Դեկտեմբերի 25-30-ին Երևան-Մոսկվա չվերթի տոմսերի արժեքը տատանվելու է 114-130 հազար դրամի սահմաններում։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս