
«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս Ավանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի դստեր ծննդյան արարողությունը: Միջոցառման մեջ մամուլին հետաքրքրող հատվածը, բնականաբար, հրավիրյալներն են: «Ժողովուրդը»-ը տեղեկացավ, որ ներկա են եղել նաեւ ՀՀ նախկին ու ներկա ոստիկանապետերը` Ալիկ Սարգսյանն ու Վովա Գասպարյանը: Ալիկ Սարգսյանը, սակայն, խնջույքին մասնակցել է մոտ 20 րոպե եւ արագ հեռացել: Հիշեցնենք, որ Սարգսյանի նշանակման օրվանից մինչ ազատումն անվերջ խոսվում էր, որ նրան կփոխարինի Նազարյանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: