ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել այսօր աշխարհում. ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մինսկում տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որին սակայն հայկական կողմը չէր մասնակցում: Նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար նոր լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՀԱՊԿ-ում երկու փաստաթղթերի վերաբերյալ։ Հայկական կողմը ոչ միանշանակ է անվանել սպառված ուրանով զինամթերքի կիրառման հնարավոր հետևանքների մասին բանաձևը։ Նաև մերժվել է հայտարարության նախագիծը՝ Կանադայի խորհրդարանում «Գալիչինա» ՍՍ դիվիզիայի նացիստին արդարացնելու և խրախուսելու փորձի հետ կապված:

ՀԱՊԿ գագաթաժողովից հետո գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան և այստեղ կքննարկի այնտեղ ընդունված որոշումները:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Քսանյակի» (G20) առցանց գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի դեմ Մոսկվայի սանձազերծած պատերազմը։ «Ես դիմել եմ նախագահ Պուտինին՝ դադարեցնել հարձակումը Ուկրաինայի վրա և դուրս բերել զորքերը, որպեսզի այս պատերազմը վերջապես ավարտվի», – ասել է նա:

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը մահացել է Զապորոժիեի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Մաքսուդովն առաջին իսկ օրերից աշխատել է հատուկ ռազմական գործողության գոտում և բազմիցս ռեպորտաժներ է նկարահանել Դոնեցկից։




Լրահոս