ՓԱՍՏԱՑԻ ՏԱՊԱԼՎԵԼ Է ԿԿՀ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ից Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը կմնա առանց նախագահի: Պատճառն այն է, որ ԱԺ-ն մինչ օրս փաստացի չի կազմակերպել ԿԿՀ նախագահի ընտրությունը:

Միաժամանակ իշխանության ներսում թեժ պայքար է այդ պաշտոնի համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԿՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Թե նշվածներից ով կդառնա հանձնաժողովի նախագահ, քաղաքական իշխանությունները դեռ վերջնական  որոշում չունեն: Ի վերջո, Հայկուհի Հարությունյանի՞ն ՔՊ-ն ձայն կտա,  թե՞ կնախընտրի Ալեն Սիմոնյանի խորհրդականին կամ ՔՊ-ական որեւէ պատգամավորի, որի մասով արդեն պլաններ կան:

Ամեն դեպքում, միայն այսքանով թեկնածուների ընտրության շուրջ առաջացած  խառնաշփոթը չի ավարտվում:

Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման  ժամկետը լրանում  է 2023 թվականի նոյեմբերի 17-ին, եւ այս տարվա օգոստոսին նա դիմել  է ՀՀ Ազգային ժողով՝  հայտնելով, որ  կազմակերպվի հանձնաժողովի երկու թափուր անդամների ընտրություն: ԱԺ նախագահի աշխատակազմը մինչ օրս ընտրության գործընթացը  չի կազմակերպել. կա՛մ նրանք պրոֆեսիոնալիզմի հետ լուրջ խնդիրներ ունեն, կա՛մ էլ կոռուպցիոն պատճառներով չեն կազմակերպել, մինչեւ ԱԺ նախագահի խորհրդականի թեկնածության մասով հարցերը կարգավորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ԱԺ-ում ձեւավորվել է ԿԿՀ անդամների ընտրության մրցութային խորհուրդ։ Խորհրդի կազմում ընդգրկվել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (նրան էլ որոշ շրջանակներ փորձում են ուղարկել ԿԿՀ՝ որպես նախագահ), ԱԺ ՔՊ-ական խորհուրդը մերժել է ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Այսինքն՝ ԱԺ-ում մտադիր են առանց ընդդիմության անկախ հանձնաժողովի անդամներ ընտրել:

Մրցութային խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, վերը թվարկված 3 թեկնածուների  գործունեության բարեվարքության մասով  հարցումներ է ուղարկել տարբեր կառույցներ, եւ, «Ժողովուրդ»  օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խորհրդի հարցումներին մինչ օրս  ոչ բոլոր կառույցներ են  պատասխանել: Այսինքն՝ խորհրդարանական երկրում ԱԺ պաշտոնական հարցումները մնացել են անպատասխան, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, ի վիճակի չէ իր պաշտոնական պարտականությունները կատարել:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է հետեւյալը. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։

    Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 9-ին Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում հնչած կրակոցների կիզակետում պատահական մարդիկ կանգնած չեն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ արձակողը Հաղթանակ թաղամասում հայտնի Անտոշն է, որը, ըստ տարածված լուրերի, «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի իրական սեփականատեր Աշոտ Սալազարյանի որդու վարորդն է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում: Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, եւ հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ եւ հանցագործության բացահայտման համար կարեւոր իրեր: Հայտնաբերվել է նաեւ BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է եղել: Մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել եւ կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2023 թվականի ընթացքում մեկը մյուսի հետեւից դատական հայցեր է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ՝ պահանջելով կայացրած որոշումները անվավեր ճանաչել: Մասնավորապես՝ տեղեկացրել էինք, որ 5 հայց է ներկայացվել հիշյալ մարմնի դեմ, որպեսզի տեսչական մարմինը անվավեր ճանաչի կայացրած որոշումները: Նկատենք, որ «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում խոշոր վառելիք ներկրող ընկերություն, սակայն, ըստ ամենայնի, տարրական հրդեհային անվտանգության կանոնները չի պահպանում. պետական օղակների թիրախում է հայտնվել ու ստիպված է դատարաններով կարգավորել հարցերը:      Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո բռնի տեղահանված արցախցիներին չի հաջողվում համաձայնության գալ: Բանն այն է, որ Արցախի պատգամավորները մտադիր են Հայաստանում արտահերթ նիստ հրավիրել, քննարկել իրենց առաջիկա անելիքները եւ համատեղ հայտարարություն տարածել, բայց, այսպես ասած, խոչընդոտները շատ են: Ինչպես մեր լավատեղյակ աղբյուրներն են փոխանցում, պատգամավորները ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի թիմակիցն է, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ:  Բաղունցը դե ֆակտո ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ապօրինի գերեվարման պայմաններում նրա պարտականություններն է կատարում, եւ հենց նա պետք է ԱԺ նիստ նախաձեռնի: Վերջինս, սակայն, անհետացել է, չի պատասխանում պատգամավորների զանգերին, անգամ թիմակիցներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ: «Ժողովուրդ» օրաթերթը եւս արդեն տեւական ժամանակ է՝ զանգահարում, գրում է նրան, սակայն ապարդյուն. որեւէ արձագանք չկա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սա, անհամաձայնություն կա նաեւ պատգամավորների միջեւ, նրանց էլ չի հաջողվում համախմբվել մեկ օրակարգի շուրջ: Պատգամավորների մի մասն էլ, առհասարակ, ՀՀ տեղափոխվելուց հետո կապի դուրս չի գալիս գործընկերների հետ: Թվում էր, թե Արցախի կորստից հետո գոնե պետք է թե’ Հայաստանի, թե’ Արցախի պատգամավորներն իրենց սկզբունքներն ու ներանձնային հարցերը մի կողմ դնեին ու հստակ քայլեր ձեռնարկեին, բայց, ինչպես երեւում է, դասեր չեն քաղում եղածից:

 

 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որը մերժեց արցախցի Տաթեւիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը, պայքարում է ԲԴԽ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար։ Մխիթարյանը հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված մեկ բնակարան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դեռ կառուցվող շենքում։ Հայտարարագրից հասկանում ենք, որ հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմում է 21 մլն 685 հազար դրամ։ Բնակարանը ձեռք է բերվել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ»  ՍՊԸ-ից։ Դատավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ կազմել է 26 մլն 71 հազար դրամ։ Ունեցած վարկերը գրեթե հավասար են դատավորի եկամուտներին. դրանք կազմել են 28 մլն 638 հազար դրամ։ Եկամուտներից 12 մլն 230 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։ 67 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, որից քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է նաեւ 20 հազար դրամ։ Մխիթարյանը հիփոթեքի մայր գումարը մարելու համար Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 934 հազար դրամ, որը ստացել է՝ եկամտահարկի վերադարձի մասին օրենքի համաձայն։ Եկամտի 15 մլն 385 հազար դրամը վարկ է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 8 հազար 150 ԱՄՆ դոլար։  Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 726 հազար դրամ։ Դատավորը հայտարարագրել է նաեւ 2000 թվականի արտադրության Mercedes Benz  մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2011 թվականին։       Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:




Լրահոս