ՀՀ Միգրացիայի ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը նոյեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «արցախցիներին կապույտ անձնագրեր տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, իսկ անձնագիր և ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է դիմել ՆԳՆ»:
Միևնույն ժամանակ այսօր՝ ժամը 11:00-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան կհյուրընկալվի Ազգային ժողովի գործունեության ժամկետն ավարտած քննիչ հանձնաժողովում:
Հարկ ենք համարում նշել, որ մուտքը ՀՀ ԱԺ հնարավոր է միայն անձնագրով:
ArmLur.am-ը հարցում է ուղարկել Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզելու, թե, եթե Արցախի կապույտ անձնագրերը համարվում են միայն ճամփորդական փաստաթուղթ՝ ըստ Միգրացիոն ծառայության ղեկավարի, ապա այդ անձնագրով ինչպե՞ս են թուլատրելու մուտք գործել ԱԺ:
Ինչին ի պատասխան մեզ տեղեկացրին, որ «ցանկացած ոք, ով ունի ՀՀ Ազգային ժողով մուտք գործելու նախնական պայմանավորվածություն և համապատասխան թույլտվություն, կարող է մուտք գործել ոչ միայն անձնագրով, այլև՝ անձը հաստատող ցանկացած փաստաթղթով»:
Մարիամ Ղազարյան