ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԵՄԱ ՉԿԱ       «Որեւիցե թեմա կամ որեւիցե ակնարկ չկա, որ ԲՀԿ նախարարներից որեւիցե մեկը պետք է հրաժարական տա: Չունենք այս պահին այդպիսի խնդիր»,-հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: ՊՆ ՏԵՂԱԿԱԼ ՉԻ ԼԻՆԻ      ՌՈ եւ քննչական ծառայության աշխատանքների համակարգման լիազորությունները, որոնք մինչեւ ՀՀ ոստիկանապետ նշանակվելն իրականացնում էր Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով փոխանցվել են Պնախարարի տեղակալ Արա Նազարյանին: Ի դեպ, «Ժողովուրդ»-ն այս մասին մի քանի օր առաջ էր գրել:ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀՆԳՅԱԿԸՊԵԿ-ը հրապարակել է 2011թ. 9 ամսվա արդյունքներով խոշոր հարկատուների ցանկը: Առաջին տեղում շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` պետբյուջե  վճարելով  22.5 մլրդ դրամի հարկեր: Երկրի երկրորդ խոշորագույն հարկատուն «Հայռուսգազարդ»-ն է` 9 ամսում վճարած 16 մլրդ դրամով: Երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմը», որը վճարել է 12.2 մլրդ դրամ: Չորրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ը` 11.9 մլրդ դրամով, իսկ հինգերորդ տեղում «Արմենթել»-ն է`  9.7 մլրդ դրամ ցուցանիշով: ԵՐԿՐՈՐԴ ԴԵՍՊԱՆԸ` ԱԴ-ՈՒՄՀայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: Կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր:ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՕՐԸ Հայ կոմունիստները նշել են հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: Նրանք ծաղիկներ են դրել հայկական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Բաքվի կոմունայի ղեկավար, Լենինի մերձավոր համախոհ Ստեփան Շահումյանի շիրիմներին: Միջոցառմանը մասնակցել է շուրջ երկու  հարյուր մարդ: ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀԱԿ-Ը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է  Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ՀԱԿ տեսակետները: Որպես խնդիրների լուծման բանալի` նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը:ՓԱԹԵԹՆ ԱԺ-ՈՒՄ Է  Երեկ նոր հարկային փաթեթը ներկայացվել է Ազգային Ժողով: Այն ուրբաթ օրը քննարկվելու է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ` համաձայնության դեպքում փաթեթը  կմտնի ԱԺ հաջորդ քառօրյա: Նշենք, որ նոր հարկային փաթեթով առաջին անգամ կիրառվելու է շքեղության հարկ (օրինակ` թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը): ՎՃՌԱԿԱՆ ԵՆ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո «Չենք լռելու»-ի եւ պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երեւույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լուրջ վտանգի առջեւ է կանգնել: Պաշտպանական գերատեսչության որոշ պաշտոնյաներ Վ.Գասպարյանի հեռանալուց հետո սկսել են անտեսել նախաձեռնության մտահոգությունները: Սակայն «Չենք լռելու»-ն վճռական է` շարունակելու սկսած գործը:




Լրահոս