ՊՍժ-ն գոլառատ խաղում հաղթեց «Մոնակոյին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 5-2 հաշվով հաղթել է «Մոնակոյին»։

Փարիզցիների կազմում գոլերով աչքի են ընկել Գոնսալու Ռամուշը, Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն, Վիտինյան և Ռանդալ Կոլո Մուանին։ Հյուրերից գոլերի հեղինակ են դարձել Տակումի Մինամինոն և Ֆոլարին Բալոգանը։

Լուիս Էնրիկեի թիմը հաղթանակի շնորհիվ վաստակել է 30 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» 24 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։




Լրահոս