Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ հետաձգվել, ևս 6-ը՝ չեղարկվել է: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Այսպես, ««Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ, 4-ը չեղարկվել է:
«Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 8 չվերթ, ևս երկուսը չեղարկվել են։

Եվս վեց չվերթ հետաձգվել է «Շերեմետևո»-ում։

Հիշեցնենք` նոյեմբերի 24– երեկոյան Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 32 ավիաչվերթ էր հետաձգվել և ևս 10-ը՝ չեղարկվել:




Լրահոս