
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջև գտնվող Երևանյան խճուղու հատվածում՝ «Ինեսա» սուպերմարկետի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի տվյալներով, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: