Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկիրը Եվրոպայի համար ագրեսիվ կամ նվաճողական ծրագրեր չունի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Պենտագոնը հասկանում է, թե կոնկրետ ինչ է որոշվում Ուկրաինայում, և որ Ռուսաստանը չունի ագրեսիվ պլաններ կամ նվաճողական ծրագրեր։
Այդպիսով, նա պատասխանել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքերին, ով կարծում է, որ եթե ԱՄՆ-ն դադարի օգնել Ուկրաինային, ապա հաղթանակից հետո Ռուսաստանը դուրս կգա եվրոպական երկրների դեմ։
Լավրովը նաև ասել է, որ երկիրը աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու Բրազիլիայի ցանկությանը։ Նրա խոսքով, Ռուսաստանն ու Բրազիլիան ՄԱԿ-ում կառուցողական համագործակցում են։