Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանն առանձին են կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, հայտնել է գերատեսչությունը:
Բաքուն նշում է, որ արևմտյան երկրները խախտել են դրամաշնորհների վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրությունը՝ ֆինանսավորելով AbzasMedia լրատվական պորտալը։