Ձկան տարիքը չգրելու համար Լարսից տնտեսվարողներին հետ են ուղարկում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 3 օր է հայ տնտեսվարողները Վերին Լարսի անցակետում խնդիրների առաջ են կանգնել։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ 65,000 վարդով 2 հայկական բեռնատար Վերին Լարսից հետ են ուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, որ կա սանիտարական խնդիր։ Ձկով բեռնված բեռնատարները հետ են ուղարկվել՝ պատճառաբանելով, որ ձկան տարիքը փաստաթղթերի մեջ նշված չի եղել, փաստաթղթային մի շարք խնդիրներ են եղել, նաև դրանց պահպանման ժամկետը նշված չի եղել։ Տնտեսվարողները, որոնք ցանկացան անանուն մնալ, ասում են, որ նման ստուգումներ եղել են, առաջ ամեն ինչ լավ էր, սակայն այս անգամ անհիմն խնդիրներ են մեջբերում, որոնք տեղում լուծվող հարցեր են։

Նրանք փաստում են նաև, որ իրենց նման դրության մեջ դնելու պատճառը հայ-ռուսական հարաբերություններն են։ Անցակետի աշխատակիցներն ակնհայտորեն ասում են խնդիրը սանիտարական է կամ փաստաթղթային, սական off the record նրանց հրամայել են հետ գնալ, իսկ իրավիճակի պատճառը և բացատրությունները հորդորել են ստանալ մեր Կառավարությունից։

Ստացվում է, որ եթե գնանք խնդրի ավելի խորքերը և լսելով տնտեսվարողների խոսքերը՝ կարող ենք եզրակացնել, որ այս իրարանցումը սկսվեց Հայաստանի ՀԱՊԿ գագաթաժողովին չմասնակցելուց հետո և ՀԱՊԿ-ից դուրս գալու մտորումների մասին բարձրաձայնելուց հետո։

Արդյունքում սանկցիաների տակ գտվող ռուսական կողմը ուզում է պատժամիջոցներ ստեղծել նաև Հայաստանի դեմ։

Էմմա Միքայելյան




Լրահոս