Ֆրանսիայում նախարարներին արգելում են օգտվել WhatsApp, Telegram և Signal մեսենջերներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp, Telegram և Signal մեսենջերներից։ Համապատասխան շրջաբերականը ստորագրել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ այդ փաստաթղթի՝ նախարարները մինչև դեկտեմբերի 8-ն իրենց սարքերից պետք է հեռացնեն հաղորդագրությունների ուղարկման համար նախատեսված բոլոր այն հավելվածները, որոնք հաստատված չեն Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության կողմից (ANSSI):

Կառավարության անդամներին խորհուրդ է տրվել օգտագործել ֆրանսիական Olvid մեսենջերը, որը, ինչպես նկարագրվում է շրջաբերականում, «հաղորդագրությունների միակ հարթակն է, որը ստացել է անվտանգության վկայագիր ANSSI-ից»:




Լրահոս