Հնդկաստանի բնակչուհին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար մազերի համար, գրում է NDTV-ն։ Նրա մազերի երկարությունը 255 սմ է։
Ինչպես ասել է 46-ամյա Սմիտա Սրիվաստավան, 14 տարեկանից մազերը չի կտրել։
«Հնդկական մշակույթում աստվածուհիները ավանդաբար շատ երկար մազեր ունեին: Մեր հասարակության մեջ անբարենպաստ է համարվում մազերը կտրելը»,- իր ընտրությունը բացատրում է կինը։
Հնդկուհին պատմել է, որ շաբաթը երկու անգամ է լվանում իր մազերը։ Ամբողջ գործընթացը, ներառյալ լվացումը, չորացումը և հարդարումը, նրան տևում է մոտ երեք ժամ: Որպես կանոն, Սմիտան մազերը հյուսում է։
Իսկ եթե Սրիվաստավան փողոց է դուրս գալիս արձակած մազերով, ապա մարդիկ, ըստ նրա, հաճելիորեն տպավորվում են իրենց տեսածով։
«Մարդիկ մոտենում են ինձ, դիպչում մազերիս, սելֆի անում ինձ հետ և հարցնում, թե ինչ շամպուն եմ օգտագործում»,- ասում է ռեկորդակիրը։