ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնի բնակիչները դժգոհում են նոր օրենքներից, իրենց բակը օտարին չեն զիջելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է Երևանում մեծ աղմուկ է բարձրացրել 2024 թվականի հունվարի 1-ից կարմիր գծանշում ունեցող կայանատեղիների արժեքների բարձրացման հետ կապված նախագծի պատճառով։ 2024 թվականի հունվարի 1-ից դրանց տարեկան արժեքը կկազմի 160 հազար դրամ։

Ստացվում է, որ Փոքր կենտրոնում աշխատելու դեպքում մեքենաների վարորդները 160 հազարև դրամ չվճարելու դեպքում, իրենց մեքենաները պետք է կանգնեցնեն  3-րդ մասում կամ 16-րդ թաղամասում․որպեսի ավելի մատչելի վճարեն։

ArmLur.am-ը շրջել է Կենտրոնի բնակելի շենքերի բակերում, քաղաքացիները մեզ հետ զրույցներում մտահոգություն են հայտնել։ Ճանապարհները մեքենաներից դատարկելուց հետո կանխատեսվում է, որ ծարնաբեռնվելու են բնակելի շենքերի ավտոկայանատեղիները, ճիշտ է որոշ շենքերի բակում խնդիրը գրեթե լուծված է և դեպի բակ օտար մեքենաների մուտքը փակել են ուղեեփակոցով, սակայն այնուամենայնիվ մտահոգությունները կան։

Կենտրոնից դուրս քաղաքացիները տարեկան նույն գծանշումների համար կվճարեն 24 հազար դրամ, սակայն կա մեկ այլ խնդիր ևս, քաղաքացիները հիմա էլ կանգնում են կարմիր գծանշումներով կայանատեղիներում, սակայն խախտումներով։ Օրինակ՝ մի դեպքում մեքենայի առջևի անիվները գծանշումից ներս են, իսկ հետևի անիվները դուրս, թե ինչպես պետք է կարգավորվի այս խնդիրը, հասկանալի չէ։ Շատ վարորդներ մեքենան կայանում են հետնիոտնային անցման վրա կամ փակում դեպի շենքերի մուտք տանող ճանապարհը։ Թե այս դեպքում քաղաքապետարանը ինչպես է այս դեպքերը վերահսկելու, հարցական է։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս