ԱՐՇԱՎԱԽՄԲԻՆ ԳՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա մոլորված արշավախմբին: ԱԻՆ-ը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 18:16-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Արագած լեռան հարավային գագաթի ստորոտի մոտակայքում մոլորվել էր 18 հոգուց (9 աղջիկ) բաղկացած խումբ: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը եւ շտապօգնության երկու բրիգադ, որոնք գտել են արշավախմբի անդամներին: Փրկարարները 18 հոգուց բաղկացած խմբին տեղափոխել են Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «Արագած» գիտական կենտրոն, այնուհետեւ նրանց կտեղափոխեն Երեւան:




Լրահոս