10 ՏՈԿՈՍ ԱՎԵԼԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ 2012թ.  սոցիալական  պաշտպանության  ոլորտի  ծախսերը  կկազմեն 303.7 մլրդ դրամ` 35.3 մլրդ դրամով (13 տոկոսով) ավելի, քան 2011թ.: Նախարարի խոսքով` սոցիալական հատկացումների հայտը կառավարության կողմից ամբողջապես բավարարվել է: Ավելացումները, ըստ Գրիգորյանի, հիմնականում 2 ուղղությամբ են օգտագործվել` ընտանեկան նպաստների եւ կենսաթոշակների չափի մոտ 10 տոկոս ավելացում: Այսպես` ընտանեկան նպաստներն ամսական 26 հազ. դրամից կհասնեն 29 հազ. դրամի, իսկ միջին կենսաթոշակը` 28-ից 31 հազ. դրամ: Նախարարը վստահեցրել է, որ  2012թ. կեղծ թոշակներն ու նպաստները կբացառվեն առցանց տեղեկատվական համակարգերի փոխկապակցման շնորհիվ: Իսկ մահվան դեպքում տվյալն ավտոմատ կփոխանցվի սոցիալական ապահովության տեղեկատվական բազային, որտեղ կկատարվեն ճշտումներ: Նույնը` երբ քաղաքացին մեկնում է հանրապետությունից կամ վերադառնում:




Լրահոս