ԱԺ նստաշրջանը՝ երեքշաբթի. ինչ հարցեր են ընդգրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի պաշտոնում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին առաջադրել են Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանի թեկնածությունը:

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը առաջադրել է Հակոբ Միհրանյանի թեկնածությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար երկու թեկնածու է առաջադրված՝ Նարինե Ավետիսյանն ու Հայկուհի Հարությունյանը. վերջինս կառույցի գործող նախագահն է:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածությունները:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս