ՖՈՏՈ. Ռուսաստանաբնակ երգիչ Հովհաննես Քարամյանն առաջարկություն է արել սիրելիին. ով է նրա ընտրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ռուսաստանաբնակ երգիչ Հովոն՝ Հովհաննես Քարամյանը, սիրելիին ամուսնության առաջարկ է արել՝ ստանալով դրական պատասխան։

Երգչի ընտրյալը խորեոգրաֆ Ռոզա Գիմիշյանն է, ով ևս ապրում է ՌԴ-ում։

«Փառք Աստծուն այս օրվա համար։
Շնորհակալ եմ քեզ, ինձ ավելի երջանիկ դարձնելու համար»,-առաջարկության տեսանյութին կից գրել է Ռոզան ինստագրամյան իր էջում։

Ավելի ուշ հրապարակելով համատեղ լուսանկարներ գրել է.

«Ես ասացի «այո»։

Լինել մարդու կողքին ում հետ հարմարավետ է, անվտանգ և սիրով։

Կարծում եմ կատարել եմ առաքելությունս»։

Հավելենք, որ այսօր Հովոն եկել է Հայաստան՝ մասնակցելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Տարվա երգ 2023»-ին։



Մարիամ Ղազարյան




Լրահոս