Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի 3-րդ թաղամասի 25-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 15:24-ին: Այրվել է տան տանիքը՝ մոտ 70 քմ: