Վարժական հավաքներից խուսափելու համար հերթական քաղաքացիներին է մեղադրանք առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Գոռ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հաշվառված լինելով Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում և ընդգրկված լինելով վարժական հավաքներին մասնակցելու ենթակա անձանց ցուցակում,հրաժարվել է ներկայանալ և ստանալ ծանուցագիրը։ Նա չի ներկայացել ստորաբաժանում, չի անցել բուժհետազոտում և այդ վարժական հավաքից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, խուսափել է դրանց մասնակցելուց։

Վարդան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հաշվառված լինելով Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում և ընդգրկված լինելով վարժական հավաքներին մասնակցելու ենթակա անձանց ցուցակում, հրաժարվել է ներկայանալ և ստանալ ծանուցագիրը։ Չի ներկայացել ստորաբաժանում, չի անցել բուժհետազոտում և այդ վարժական հավաքից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, խուսափել է դրանց մասնակցելուց։

Քնար Մանուկյան




Լրահոս