Թաթարստանի Նաբերեժնիե Չելնիում գտնվող Garage-500 ավտոշուկայի տարածքի առևտրի սրահներում հրդեհ է բռնկվել, որի տարածքը հասել է 6,8 հազար քառակուսի մետրի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։
Նշվում է նաև, որ հրդեհը մարում են 130 մարդ՝ օգտագործելով 40 միավոր տեխնիկա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնիի առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մակերեսը կազմել է գրեթե 2,5 հազար քառակուսի մետր։