ԹԵԺ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի` Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրում 3.5-0.5 հաշվով հաղթել է Դանիայի հավաքականին: Ոչ-ոքի է խաղացել միայն Սերգեյ Մովսիսյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը հաղթել են: 5-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 6-րդ տեղը: Իսկ Հայաստանի կանանց հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Սլովենիայի հավաքականի հետ:  Հաղթանակ են տարել Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան պարտվել են: 5-րդ տուրից հետո կանանց հավաքականը 11-րդ տեղում է:




Լրահոս